ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Շեն Դեկոր» խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է 2009թ.-ին: Այստեղ ներկայացված է եվրոպական առաջատար ընկերությունների սալիկների, պաստառների, ներկերի, սանտեխնիկայի և լոգասենյակի կահուքի բազմազան և բազմաոճ տեսականի: «Շեն Դեկոր» խանութ-սրահների ապրանքատեսակները ապահովում են անթերի որակ և ընձեռում ընտրության լայն հնարավորություն` անկրկնելի ինտերիերային լուծումներ ստանալու համար:

Սալիկներ

«Շեն Դեկոր» խանութ-սրահներում ներկայացված են աշխարհահռչակ Gambarelli group (Իտալիա), Fanal (Իսպանիա), Mosavit (Իսպանիա), Ceramica Latina (Իսպանիա), Azuliber (Իսպանիա) և այլ ընկերությունների սալիկների ոճային, բարձրաճաշակ հավաքածուները:

Պաստառներ

Այստեղ կարող եք ձեռք բերել գերմանական Marburg և Erismann,  իտալական Zambaiti Parati, ֆրանսիական GranDeco հանրահայտ ապրանքանիշերի դասական, ժամանակակից, արտ դեկո ոճի բարձրորակ վինիլային և ֆլեզիլինային պաստառներ: Խանութ-սրահներում ներկայացված են հանրահայտ դիզայներների բացառիկ հավաքածուները:

Դեկորատիվ ներկեր

Մեզ մոտ կարող եք գտնել իտալական հռչակավոր Valpaint և Novacolor ընկերությունների արտադրած դեկորատիվ ներկերը` նախատեսված ինտերիերի և էքստերիերի համար: Այս ներկերի միջոցով կարելի է ստանալ մետաքսյա, թավշյա, մարմարե և նույնիսկ ոսկե ու արծաթե մակերեսներ:

Սանտեխնիկա և լոգասենյակի կահույք

Խանութ-սրահներում ներկայացված սանտեխնիկան առանձնանում է իր գունային և ոճային բազմազանությամբ. դասական, ռետրո, հայ-թեք, արևելյան, իտալական և անգլիական ոճերով: